1993թ.-ի «ոսկե գնդակի» մրցանակակիր Ռոբերտո Բաջոն հույս է հայտնել, որ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին մեծ հաջողություններ են սպասվում Բրազիլիայի աշխարհի առաջնությանը:
Բաջոն, ով չէր իրացրել ամենավճռորոշ 11-մետրանոց հարվածը, հույս է հայտնել, որ Բալոտելլին չի կրկնի իր այդ սխալը և ավելի լավ հանդես կգա:
«Ես կարծում եմ, որ Իտալիայի հավաքականը լավն է: Չեզարե Պրանդելին շատ լավ է աշխատում, այդ պատճառով ես վստահ եմ, որ լավ արդյունք կլինի: Ես հույս ունեմ, որ Բալոտելլին ինձնից լավ հանդես կգա: Նա մեծ պոտենցիալ ունի, նրան միայն մնում է գիտակցել իր հնարավորությունները»,- Բաջոյի խոսքը փոխանցում են իտալական լրատվամիջոցները: