Ավտովթար Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ ,արտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: 
Պարզվել է, որ միջհամայնքային h-13 Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-06» մակնիշի 12VԼ113  (վարորդ՝ Հ. Վ.) և «Նիսսան» մակնիշի 34TQ545 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ 21-06-ի» ուղևոր Գ. Խ.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատվել միջին ծանրության:




Լրահոս