Շփման գծում ղարաբաղյան կողմն անցնելու պահին ադրբեջանցի զինծառայող է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին, ժամը 15:25-ին, մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին Ադրբեջանի քաղաքացի է կալանվել: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:””Կալանավորվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ուներ զինվորական գրքույկ` 1990թ. ծնված Ադրբեջանի Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով: ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: ԼՂՀ իշխանությունները տեղի ունեցած միջադեպի մասին իրազեկել են Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ գրասենյակներին””:




Լրահոս