Ինչով է երգչուհի պատգամավորը տարբերվում հայհոյող թաղային հեղինակություններից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Դուք բոլորդ անբարոյականներ եք»:  Ահա այսպիսի «ինտելեկտուալ» մտքով է փայլել Շուշան Պետրոսյանը երեկ, ԱԺ-ում, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչ կարծիքի է Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին: Շուշան Պետրոսյանի հայտարարությունը փաստում է իրենց աստղային լուսապսակի շողարձակումից կուրացած հավաքական կերպարի մտածողությունը: Երկու դեպքում էլ՝ թե՛ Վերնիսաժի դեպքի մասնակիցների, թե՛ Շուշանի, գործ ունենք նույն արժեհամակարգի, նույն մենթալիտետի տեր մարդկանց խմբի հետ: Մեկը կրակում է հրազենով, մյուսը` լեզվով: Իսկ լեզվից կրակողների պակաս ո՛չ ՀՀԿ-ում, ո՛չ էլ ԱԺ-ում ընդհանրապես չի զգացվում: Եվ ինչով է երգչուհի պատգամավորը տարբերվում հայհոյող թաղային հեղինակություններից: Ժողովուրդն ասում է. «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը՝ չէ»: Անգամ, երբ մի պահ փորձում ենք հասկանալ Շուշանի վրդովմունքի պատճառը, թե ինչու են լրագրողները թողնում, որ հոդվածների տակ մեկնաբանություններ գրվեն, ապա Շուշանը, որպես պատգամավոր, գոնե պետք է տեղյակ լիներ, որ նույն ԱԺ-ում արդեն իսկ քննարկվել ու հետաձգվել է «ֆեյքերի» մասին հանրահայտ օրինագիծը, որը Շուշանի ասած «վատ բառերի» հեղինակների մասին է: Եվ բոլորի համար էլ հասկանալի դարձավ, որ լրագրողները կապ չունեն համացանցում արված մեկնաբանությունների հետ:

Ի դեպ, երկնակամարում երբեմն շատ վառ աստղեր են հայտնվում, բայց պարզվում է, որ դրանք աստղերի հետ կապ չունեն, ընդամենը ասուպներ են, որոնցից կարճ ժամանակ հետո գորշ զանգված է մնում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:          




Լրահոս