Խորհրդարանի գերիները․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականը վերջին ռակիրովկաներից հետո աննախանձելի վիճակում է հայտնվել եւ գերլարված է պահում խմբակցության պատգամավորներին։

Երեկ գրեթե բոլորը ստիպված էին մինչեւ օրվա վերջ «պլեն» մնալ խորհրդարանի շենքում եւ բողոքելով` միջանցքներում շրջել, քանի որ պլանավորվում էր երկրորդ ընդմիջումից հետո կազմակերպել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերաներկայացված Արթուր Ջավադյանի ընտրությունը՝ փակ քվեարկության միջոցով։

Եվ քանի որ ոչ իշխանական շրջանակներում միասնական բոյկոտի տարբերակն էր շրջանառվում, ՀՀԿ-ն հրահանգ էր իջեցրել՝ չհեռանալ շենքից։ Քվեարկությունը կկազմակերպվի այսօր»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս