Կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու համար կվճարի Գ․ Ծառուկյանը․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին ոչ իշխանական չորս ուժերը հերթական հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ հանրահավաք անցկացնելու հարցը։

Բայց առավել հետաքրքիր է հանդիպման ընթացքում քննարկված եւ վերջնական որոշման չարժանացած՝ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հարցը։ Մինչ քառյակը կշարունակի իր հանդիսավոր ու դռնփակ նիստերը, կարելի է գրեթե վստահաբար պնդել՝ քառյակը, լավագույն դեպքում, չի մասնակցի քվեարկությանը։ Չմասնակցությունը դարձել է միակ զբաղմունքը, որին դեռեւս ընդունակ են քառյակի ուժերը կամ նրանց կորիզը։ Արտաքուստ «հուժկու ընդդիմադիր» թվացող այս դիրքորոշումն իրականում այն է, ինչ անհրաժեշտ է իշխանությանը։ Դրա համար էլ իշխանությունը պատրաստ է մշտապես վճարել չմասնակցության համար։ Հարցը՝ թե չմասնակցության առանձին վերցրած ծառայության համար հատկապես ով է վճարում քառյակին,  եւ, ասենք, որքան կվճարի Հովիկ Աբրահամյանը, իհարկե, սպորտային հետաքրքրություն առաջացնում է, բայց տեխնիկական, դետալային է։ Բացառված չէ, որ կոնկրետ կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու համար վճարի, օրինակ, Գագիկ Ծառուկյանը։ Կամ որեւէ մեկը ՀՀԿ-ից։ Դիցուք՝ «Պիսկեմ Վաչոն»։ Հավատացեք՝ որեւէ տարբերություն չկա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս