Ծափաթաղում մայր ու որդի թեկնածություններ են առաջադրել միմյանց դեմ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունիսի 8-ին ՀՀ մի քանի մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մայր ու որդի: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են. գործող համայնքապետ Թագուհի Բոյախչյանը եւ նրա որդին՝ Դավիթ Գզողյանը: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, Թագուհի Բոյախչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Որդիս սկզբից դպրոցի տնօրեն էր, հետո որոշեց, որ գյուղապետ լինի, իհարկե անցնելու դեպքում: Ես ինքս էլ կուզեի, որ նա ընտրվեր, բայց հետո՝ այլ պատճառով ինքնաբացարկ հայտարարեց: Ինչից հետո էլ ես միայնակ եմ պայքարելու այս պաշտոնի համար»: Տեղեկացնենք, որ Թագուհի Բոյախչյանը 15 տարի է, ինչ համայնքի ղեկավար է: Այն, որ մայր ու որդի են թեկնածություններ առաջադրել միմյանց դեմ, պարզ վկայությունն է նրա, թե ինչ լքյալ վիճակում են համայնքները. կամ տղամարդիկ արտագաղթել են, կամ ոչ ոքի չի հետաքրքրում համայնքապետի պաշտոնը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:            




Լրահոս