ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում անդրադարձել է ԲՀԿ-ՀՀԿ վերջին սրացումներին` նշելով՝ «ունակ եմ եղել ոչ միայն ձեւավորել, այլեւ գլխավորել խորհրդարանական մեծամասնությունը»: Այդ հարցազրույցով փաստորեն նա հաստատել է Գ. Ծառուկյանի նախօրեին արած ենթադրությունը, թե եթե Քոչարյանը ցանկանար, կարող էր դառնալ ՀՀԿ նախագահ: Փաստորեն, Քոչարյանը ստիպված եղավ մտքեր հայտնել, քանի որ իր պրոտեժեին` Ծառուկյանին, Ս. Սարգսյանը ստիպել էր ներողություն խնդրել ասած խոսքերի համար: Բայց քանի որ «ոտքերը թաթախել էր», «ձեռքի հետ» մի քանի կարեւոր հայտարարություններ էլ արեց՝ թերեւս ակնարկելով ՀՀԿ-ին: Նա ասաց, թե «որոշ քաղաքական գործիչների հիշողությունը չափազանց կարճ է», ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի ընտրացուցակի մինչեւ վերջին մարդը ճշտված է եղել իր հետ: Հիշեցնենք, որ Քոչարյանը մեկ տարի առաջ էլ ասել էր, թե Լ. Տեր-Պետրոսյանը հենց իրեն է տեսնում որպես մրցակից ապագա քաղաքական զարգացումներում: Այսինքն`  ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը առաջիկայում վճռական փուլ է տեղափոխվելու՝ արդեն Քոչարյանի մասնակցությամբ:




Լրահոս