Լրտեսական սկանդալ: Չինաստանը բացատրություն է պահանջում ԱՄՆ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանը շտապ կարգով կանչվել է  Արտաքին գործերի նախարարություն՝ չինական բանակի 5 սպաներին տնտեսական կիբերշպիոնաժի մեջ մեղադրելու հարցով:

Ավելի վաղ Պեկինը իր սպաների հասցեին ուղղված մեղադրանքները հորինված էր հայտարարել ու զգուշացրել, որ դա կարող է վտանգի տակ դնել երկու երկրների համագործակցությունը:

Պեկինի իշխանությունները արդեն իսկ կանգնեցրել են համակարգչային անվտանգության երկկողմանի աշխատանքային խմբի գործունեությունը, և հայտարարել են, որ կքննարկեն հետագա համագործակցության հարցը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն օտարերկրացի զինվորականներին մեղադրում է տնտեսական կիբերշպիոնաժի մեջ:

ԱՄՆ-ի Դաշնային քննչական բյուրոյի ղեկավար Ռոբերտ Անդերսենը նշել է, որ հետաքննությամբ զբաղվող աշխատակիցները մանրամասն ներկայացրել են լրտեսական ծրագրի մեխանիզմը:




Լրահոս