Armlur.am-ն այսօր «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է նա վերաբերվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հանվելուն:
Արտաշես Գեղամյանի կարծիքով պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ խոսքը պետական կառույցի մասին է: «Ինչ խոսք, առաջնորդվում են պետական շահի գերակայությամբ»,- եզրափակեց Գեղամյանը:
Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել է 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:
Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարի հունիսի 12-ին, դանակահարության հետևանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության գործով առայժմ ձերբակալված չկա:
Սոնա Դավթյան