
Թերթի տեղեկություններով՝ առաջին իր “”քարտերը”” բացելու է և առաջինը համագումար է անելու «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը որոշել է հաջորդ շաբաթ հրապարակել իր ցուցակն ու որոշ մանրամասներ, թե ումով, երբ և ինչպես է մասնակցելու ընտրություններին: Հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կայանալու է ՕԵԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ էլ քննարկվելու են այդ հարցերը: Նախնական տվյալներով, հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանն ասելու է, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: Եվ հրապարակվելու են մեծամասնականով մասնակցողների անուններն ու տարածքները: Թերթի աղբյուրն ասում է, որ ոմանց հիասթափություններ են սպասվում: