
Armlur.am-ը իր ամենօրյա հարցումներում այսուհետև անդրադառնալու է Երևանի փողոցներին ու նշանավոր մարդկանց արձաններին` պարզելու համար, թե մեր համաքաղաքացիները որքանով են ծանոթ մեր նշանավոր հայրենակիցներին ու նրանց գործունեությանը:
Առաջին նման փորձը մենք նախաձեռնեցինք Երևանի խորհրդանշաններից մեկը հանդիսացող Աբովյան փողոցում:
Երևանցիները, բնականաբար, ճանաչում էին մեծ լուսավորչին, բայց նրա գործունեության մասին տեղեկություններն աղքատիկ էին:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան