
Ուկրաինացի ուժայինները վաղ առավոտից վերսկսել են Սլավյանսկի գնդակոծումը Կարաչուն սարից: Այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է Սլավյանսկի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի ղեկավարը:
Նրա խոսքերով հզոր պայթյունների ձայներ են լսվում: Գնդակոծման հետևանքով Սլավյանսկի Սեմյոնովկա գյուղում բնակելի տներ են վնասվել, մի տեղացի կին էլ վիրավորվել է գլխից:
Ինքնապաշպանական ուժերը տեղեկացրել են նաև, որ գնդակոծումից կես ժամ հետո ուկրաինական զինուժի և ինքնապաշտպանական ջոկատի միջև զինված բախումներ են տեղի ունեցել մեկ ու կես ժամից ավել: