ՀՀԿ նախընտրական շտաբում տեղի է ունեցել որոշակի դերաբաշխում: Արտաքին հարաբերությունները՝ միջազգային դիտորդական առաքելությունների և դեսպանատների հետ աշխատանքը կանոնակարգելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Մարզերի, համայնքապետերի հետ աշխատանքի կանոնակարգումը դրվել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա: Լրատվամիջոցների հետ աշխատանքը, ինչպես և 2007թ. , կկանոնակարգի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կրթական համակարգի հաստատությունների հետ աշխատանքի համակարգման գործը փորձում է ստանձնել կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն, թերթի տեղեկություններով, Աշոտյանին նախընտրական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելուն դեմ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, որն Աշոտյանին համարում է վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ: Դեռևս հայտնի չէ, թե ով է զբաղվելու հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքով, որը 2007թ. դրված էր Մկրտիչ Մինասյանի վրա:
Հրապարակ. երաբաշխում ՀՀԿ նախընտրական շտաբում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ