
Ժողովուրդ -ի հավաստի աղբյուրներով՝ օրերս ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Չարենցավանի բաժնի ղեկավար Լյովա Հունանյանը և Մասիսի բաժնի ղեկավար Սուրեն հարությունյանը հեռացվել են համակարգից: Պատճառն այն է եղել, որ վերջերս ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանին վստահեցրել են, որ Ամանորին բոլոր աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստացել են, սակայն խաբել են: Նույն իրավիճակում է հայտնվել նաև պահպանության վարչության Հրազդանի ղեկավար Սերգեյ Հարությունյանը: Վերջինիս, թերթրի ընթերցողը պետք է որ հիշի, քանի որ Հարությունյանն իր աշխատակից Մխիթար Ալումյանին հավելյալ աշխատացրել և չէր վճարել: Միայն “Ժողովուրդ”-ի միջամտությունից հետո Հարությունյանը վերադարձրեց Ալումյանին հասանելիք գումարը, սակայն կորցրեց պաշտոնը: Ոստիկանության ՀԿԼՎ պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Հարությունյանն իր ծառայողական պարտականությունների մեջ թերացել է: