Ինչ դերակատարում են ունեցել մարտի 1-ի կազմակերպման մեջ Ս. Խաչատրյանն ու Ռ. Հայրապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի  Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօրվա մամլո ասուլիսում անդրադարձավ մարտի մեկի դեպքերին:

Սաքունցը  նախ հիշեցրեց,  որ  2008թ.-ից հետո իշխանություն է փոխվել, սակայն  չի դրսևորվում կամք` բացահայտելու մարտի մեկի ոճրագործությունը, ապա հայտարարեց, որ մոտ 30-35 օլիգարխ իրենց թիկնապահներով ներգրավված են եղել մարտի 1-ին մարդկանց դեմ բռնությունների գործադրման  մեջ:

Սաքունցի խոսքով`ՀՔԾ-ի կողմից պետք է հարցադրվում արվի, թե ուր էին և ինչ դերակատարում են ունեցել մարտի 1-ի կազմակերպման մեջ Սուրեն Խաչատրյանը, Ռուբեն Հայրապետյանը և այլ պաշտոնյաներ ու մարզպետներ:

«Մինչ օրս օրակարգում են գտնվում ՀՀ երկրորդ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցում մարտի 1-ի վերաբերյալ բարձրացված հարցերը»,- եզրափակեց իրավապաշտպանը:




Լրահոս