
Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը «ԲԱՄՕ»–ի սեփականատերերը գրավ էին դրել, քանի որ 20 մլն դոլար վերցրած վարկի հետ կապված խնդիրներ էին առաջացել:
Պաշտապանության նախարարությունից համալիրի վաճառքի հետ կապված` armlur.am–ը փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցին բանավոր պատասխանել չեն կարող:
«Մարզահամերգային համալիրի աճուրդն առնչվում է իրավական որոշակի հարցերի հետ, պարունակում է օրենսդրական նրբություններ, հետևաբար պետք է գրավոր դիմել այդ հարցերի համար»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Սոնա Դավթյան