ՀՀ վարչապետի ելույթից հետո նրան հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նախ նշեց, որ Սահմանադության մեջ նշված է, որ Կառավարության անդամը չի կարող զբաղվել գործարարությամբ:
«Ձեր կառավարությունում չկա՞ն նման մարդիկ: Ես շատերի հետ եմ խոսում ու շատերն են վատ արտահայտվում ձեր կադրերի մասին: Այդ կադրերը, որ նշանակել եք, ո՞ւմ խորհուրդն է», – հավելեց նա:
Արձագանքելով՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դուք Սահմանադրություն կարդում եք, գիտեք ով է նշանակում, ձեր հարցն ավելորդ է: Ինչ վերաբերում է կադրերին, ում էլ նշանակենք, թեկուզ և ձեզ` բացասական կարծիքներ կլինեին: Ես չգիտեմ այնպիսի մարդ կառավարությունում, որ գործարարությամբ է զբաղվում, ով զբաղվում է` կհեռացվի:
Արձագանքելով վարչապետի դիտարկումներին, Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք երբևէ չեն էլ ցանկացել պաշտոններ զբաղեցնել և համագործակցել կառավարության հետ: Նա վարչապետին կոչ արեց պարբերաբար ընթերցել, թե ինչ է գրում մամուլը և կիմանա, թե իր Կառավարության անդամներն ինչով են զբաղվում: Հովիկ Աբրահամյանն էլ խորհուրդ տվեց շատ ուշադրություն չդարձնել մամուլում գրվածներին:
Հիշեցնենք, որ կառավարության անդամներն այժմ խորհդարանում են և ներկայացնում են իրենց ծրագիրը: