
Հունվարի 25-ին` ժամը 01:34-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. բախվել են Մերսեդես C 180-ը եւ Վոլվո մակնիշի ավտոմեքենաները:Դեպքի վայր է մեկնել փրկարար վարչության փրկարարական ջոկատը:Մերսեդես C180-ի վարորդ` 1972թ. ծնված Գ.Սահակյանը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց: Բժիշկները Սահակյանի առողջական վիճակը գնահատել են բավարար: Վոլվո ավտոմեքենայի վարորդ` 1989թ. ծնված Ա. Աթյանը փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և 1-03 ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: