Ուսումնասիրությունը կֆինանսավորեն բրիտանական կառավարությունը և շուկայի մասնակիցները: Սեպտեմբերից սկսած այս ուսումնասիրությանը կմասնակցեն 11 -12 տարեկան 2500 երեխաներ Լոնդոնի շրջակա քաղաքներից:
Փորձագետները կուսումնասիրեն նրանց ընդունակությունները՝ հիշողությունը, ուշադրությունն ու մտածելու ունակությունը. թեստերը կկրկնեն 2017 թվականին:
Առողջության համաշխարհային հիմնադրամում այս ոլորտում տարվող ուսումնասիրություններն առավել առաջնային են համարվում:
Մարդու վրա բջջային հեռախոսների թողած ազդեցության հետազոտությունները, որպես կանոն, վերաբերվում էին միայն հասուն մարդկանց, մասնավորապես ուղեղի ուռուցքի առաջացման վերաբերյալ:
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայությունը 16 տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ է տալիս օգտվել բջջային հեռախոսներից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և ցանկալի է գործածել hands-free համակարգը:
Գոյություն ունի կարծիք, որ երեխաների ուղեղը առավել զգայուն է տարատեսակ տեխնիկակական սարքերի նկատմամբ, քանի որ զարգացման փուլում է գտնվում: