
Դիեգո Մարադոնան կարծում է, որ եթե Պեպ Գվարդիոլան լքի “Բարսելոնան”, ապա միայն՝ Միլանի “Ինտերը” մարզելու համար։Հիշեցնենք, որ կապտանռնագույնների հետ իսպանացու պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, իսկ նոր պայմանագիր նա այդպես էլ չի ստորագրել։ “Գվարդիոլան մեծ մարզիչ է։ Վստահաբար նա առաջարկներ է ստանում մի շարք թոփ ակումբներից, բայց ես կարծում եմ, որ միակ թիմը, որտեղ նա կցանկանա փորձել իր ուժերը՝ “Ինտերն” է”,- նշել է արգենտինացին El Economista -ի հետ զրույցում։