Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանո՞ւմ է Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով  Րաֆֆի Հովհաննիսյանի`  Հայաստանից հեռանալու մասին լուրերին, ասաց, որ  մամուլը 1991-ից  գրում է Հովհաննիսյանի`Հայաստանից հեռանալու մասին:

«Մենք հունիսին  ունենալու ենք համագումար, որտեղ կընտրվի վարչություն, որն էլ իր հերթին կընտրի  կուսակցության նախագահ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Կուսակցության փոխնախագահի  խոսքով` նոր իրավիճակ չէ կուսակցության համար, երբ վարչության նախագահները տարբեր մարդիկ են լինում. «Ես էլ եմ եղել վարչության նախագահ, Անահիտ Բախշյանն էլ: Դա նոր իրավիճակ չէ «Ժառանգության» համար»:

-Պրն Մարտիրոսյան, տեղեկություններ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում այլևս ղեկավարել կուսակցությունը:

-Ինձ այս պահի դրությամբ նման տեղեկություն հայտնի չէ: Մնացածը պրն Հովհաննիսյանը կասի:

-Կուսակցության  ներսում ի՞նչ խմորումների կամ տարաձայնությունների մասին է  պարբերաբար գրում մամուլը:

-Կուսակցության ներսում խմորումներ չկան, սովորական աշխատանքային վիճակ է: Տարբերի հարցերի հետ կապված և´ համաձայնություն է լինում, և´ անհամաձայնություն:

Սոնա Դավթյան




Լրահոս