![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/25//16911.jpg)
Նիկոլա Սարկոզին կհեռանա քաղաքականությունից, եթե պարտություն կրի գարնանը սպասվող նախագահական ընտրություններում,- հաղորդում է Itar-tass-ը:Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում` մասնավոր կարգով: “Պարտվելու դեպքում ես կդադարեցնեմ քաղաքական գործունեությունս”, – ասել է Սարկոզին:Միաժամանակ նա նկատել է, որ ամեն դեպքում պատրաստվում է նախագահության երկրորդ մանդատից հետո հեռանալ քաղաքականությունից: Հերթական նախագահական ընտրությունները Ֆրանսիայում նախատեսված են ապրիլի 22-ին: