ԵՄ-ի սեվ ցուցակը ունի իրանական ուղղվածություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ԵՄ-ի պաշտոնաթերթը՝ սեւ ցուցակը երեկ հրապարակել է իրանցի այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց ցանկը, որոնց նկատմամբ ուժի մեջ են մտել երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի անդամ 27 երկրների արտգործնախարարների նիստում սահմանված նոր պատժամիջոցները,-գրում է Ria Novosti -ին։Դրանց համաձայն՝ ԵՄ-ի սեւ ցուցակում են հայտնվել 3 իրանցիներ, որոնց արգելվել է մուտք գործել ԵՄ, ինչպես նաեւ  իրանական 8 ընկերություններ։ Իրանի Կենտրոնական բանկից բացի, պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Իրանի երրորդ խոշոր բանկը՝ Bank Tejarat-ը, որին ԵՄ-ը պատասխանատու է համարում Իրանի միջուկային ծրագրի ֆինանսավորման մեջ։ Իրանական այդ ընկերություններն ու նրանց դուստր ընկերություններն են. Tidewater, Turbine Engineering Manufacturing, Sad Export Import Company, Rosmachin, Behnam Sahriyari Trading Company, BIIS Maritime Limited, Darya Delalan Sefid Khazar Shipping Company, Hanseatic Trade Trust & Shipping (HTTS) GmbH, Oasis Freight Agency։ Ֆիզիկական անձանցից պատժամիջոցների ցուցակում հայտնվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի 3 ներկայացուցիչներ՝ քաղբյուրոյի ղեկավար Ալի Աշրաֆ Նուրին, գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Նոյատոլեսլամ Ալի Սաիդին և ավիացիոն բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջի Զադեհը։ 




Լրահոս