
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց իր մտադրության մասին՝ մի կառույցում համախմբել նախկին վարչապետներին:
«Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետներ, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել «Վարչապետերի ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի, դա, իմ կարծիքով, լավ գաղափար է, համոզված եմ, որ նախին վարչապետների մեջ կան գործիչներ, որոնք իրենց գիտելիքներով, փորձով կօգնեն իրականացնել մեր ծրագիրը»,- նշեց նա:
Աբրահամյանը հավելեց, որ իր ցանկությունն է որպեսզի մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ կյանքով, և այս հարթակը թույլ կտա նախկին վարչապետներին իրենց գաղափարներով օգնել ու նպաստել երկրի զարգացմանը: