Ընկերոջ տանը ճաշն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 1959 թ. ծնված Վաչագան Բ.-ն և հայտնել, որ ժամը 18.00-ի սահմաններում իր ծանոթ` 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ի տանը ճաշելիս, 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին:

Գուրգեն Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս