Apple-ը գերազանցել է եկամտի շահույթի սեփական ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple ընկերությունը թարմացրել է եռամսյակային եկամտի ու շահույթի սեփական ռեկորդը,- հայտնում է France-Presse -ը: Apple-ը ստացել է ռեկորդային՝ 13,06 միլիարդ դոլար շահույթ` 118 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ: Ընկերության եռամսյակային եկամուտը կազմել է 46,33 միլիարդ դոլար:Ընկերության ռեկորդային ցուցանիշները ապահովեց iPhone հեռախոսների եւ iPad պլանշետների վաճառքի աճը: Վաճառքի անկում նկատվել է iPod նվագարկիչների շրջանում: Մեկ եռամսյակում վաճառվել է 15,4 միլիոն նվագարկիչ` 21 տոկոսով քիչ` նախորդ տարվա համեմատ: 




Լրահոս