
Հունվարի 24-ին` ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի-Թաղի 15-րդ փողոցի թիվ 9 տան հա¬րա¬կից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, որտեղից առկա է գազի, իսկ մեքենայից՝ վառելիքի արտահոսք:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մերսեդես-SLK մակնիշի 29 LU 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատարի հենասյանը, տուժածներ չկան, գազի և վառելիքի արտահոսք տեղի չի ունեցել: