
Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ Կենտրոնական բանկի նախագահի ընտրություններ: Միակ թեկնածուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Արթուր Ջավադյանն էր:
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 79 պատգամավոր, իսկ Արթուր Ջավադյանը ստացել է 77 կողմ ձայն:
Նշենք, որ ԿԲ նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով: