Դատապարտյալի վիճակը ծայրահեղ ծանր է. բաց նամակ Ս. Սարգսյանին և Գ.Կոստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանին` հույս հայտնելով, որ իրենց առջև ծառացած խնդիրը վերջապես լուծում կստանա:

Ներկայացնում ենք դատապարտյալի կնոջ բաց նամակը.

«Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 03:00-ին, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ ամուսնուս՝ Արտակ Հակոբյանին, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Նրա մոտ ախտորոշվել է «սուր պանկրեատիտ»՝ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում: Այժմ նրա վիճակը գնալով վատանում է:

«Արթիկ» ՔԿՀ-ի հիմնարկի բժիշկը ՔԿՀ վարչությանն է ներկայացրել դատապարտյալի առողջական վիճակը, որ նրան շտապ պետք է տեղափոխեն Երևանի քաղաքացիական հիվանդանոց (նեղ մասնագիտական բազմապրոֆիլային հիվանդանոց), սակայն մինչ այժմ ամուսնուս չեն տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ-ից Քաղաքացիական հիվանդանոց: Ինչպես նաև այս տարվա մարտի 24-ին ամուսինս ծանր վիրահատության է ենթարկվել. հեռացրել են լեղապարկը և նշանակել են 3-րդ կարգի հաշմանդամություն:

Գնալով ամուսնուս որովայնը փքվում է, և վտանգը մեծանում է: Սպասում են, որ նա մահանա, որ արդարանան ու ասեն՝ «հիվանդ էր՝ մահացավ:

Պարոն Սերժ Սարգսյան, Պարոն Գևորգ Կոստանյան: Դիմում եմ և խնդրում Ձեր անմիջական միջամտությունը՝ այս հարցում: Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»:




Լրահոս