
Մինչ Եվրոպան մտածում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, «Գազպրոմը» փորձում է գործընկերական հարաբերություններ կառուցել այլ ուղղությամբ:
Ռուսաստանի տնտեսական նոր գործընկերն, ամենայն հավանականությամբ, Չինաստանը կլինի:
Բանակցությունների ավարտը մոտ է: Մնում է միայն համաձայնեցնել «կապույտ վառելիքի» գինը: Ամենայն հավանականությամբ, գազի գինը կլինի նույնը, ինչ Եվրոպայի համար՝ 380 ԱՄն դոլար ամեն 1000 խորանարդ մետր: Որպեսզի «Գազպրոմին» շահավետ լինի գազի արտահանումը ասիական ուղղությամբ, Վլադիմիր Պուտինը խոստացել է մասնակիորեն վերացնել հարկը՝ վառելիքի հումքի արտադրության համար: