
Ամերիկյան ավիաընկերությունները մագնիսական դաշտի պատճառով փոխել են իրենց չվերթների երթուղիները,- հայտնում է ИТАР-ТАСС-ը: “Փոփոխված երթուղով չվերթներն ուղեւորվելու են Հոնկոնգ եւ Սեուլ: Այս քայլը նախազգուշական միջոց է` բարձր ճառագայթման գոտում հայտնվելուց, ինչպես նաեւ նավիգացիոն սարքավորումների խափանումներից խուսափելու համար”,- նշել են Delta ընկերությունում: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին NASA-ի գիտական արբանյակները Արեգակում գրանցել են հզոր առկայծում, որն ուղեկցվել է պսակային զանգվածի ժայթքումով: