U!Com ըկերության սեփականատեր Գագիկ Խաչատրյանը չնայած այսօր խորհրդարանում ի տես լրագրողների հրաժարվեց իր սեփականությունից, բայցև գովեստի խոսքեր չխնայեց ընկերությանը ներկայացնելիս:
Անվճար գովազդի հնարավորությունից օգտվելով և հասկացնելով, որ աշխարհում նմանը չկա:
Շատ չանցած ընկերության կապը սովորականի պես խափանվեց: Այս պահին Armlur.am-ի խմբագրությունը զրկված է Ucom-ի ինտերնետ կապի ծառայությունից:
Ընկերությունից տեղեկացրին, որ խրոնիկական անջատումներից հերթականը կվերացվի երկու ժամվա ընթացքում:
Մանրամասն՝ տեսանյութում: