
ԱՄՆ-ը համոզված է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականն անխուսափելի է,- հաղորդում է Reuters -ը,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման :”Ասադի վարչակարգը շուտով կհամոզվի, որ փոփոխություններ պահանջող ուժերին հնարավոր չէ հաղթել… Ինչպես տեղի կունենան այդ փոփոխությունները՝ հստակ չէ: Սակայն մենք կասկած չունենք, որ հենց այդպես էլ կլինի: Միայն այդ տարածաշրջանում ապրող մարդիկ իրավունք ունեն որոշելու սեփական ճակատագիրը”, – ասել է Օբաման: Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն 10 ամիս է՝ շարունակվում են բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմության միջեւ: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է ավելի քան 5000 մարդ: