
Թուրքական Haber Turk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայտնի պորտապարուհիներից Թանյելին որոշել է պատժել Ֆրանսիային այն բանի համար, որ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։Թանյելին իր 20 հոգանոց խմբում հատուկ համար է կատարել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Cratos հյուրանոցում, որի ընթացքում ցուցադրաբար հրաժարվել է պարել ֆրանսիական երաժշտության տակ։ Թանյելին հայտարարել է, որ նման կերպ բողոքում է Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշման դեմ։