Ինքնասպանություն Դեմեր կոչվող տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի Գլինկայի փողոցի 2-րդ շենքի բնակիչ, “Հատուկ կապ” ՓԲԸ–ի սուրհանդակ, 64-ամյա Միշա Քալաշյանը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ Օհանավան գյուղի “Դեմեր” կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն–տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նշված վագոն–տնակում բնակվող 57-ամյա Արմենակ Կարախանյանը։ Ձեռնարկված օպերատիվ–քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Ա. Կարախանյանը նշված վագոն–տնակի պատուհանի փեղկի բռնակից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս