Չպետք է թույլ տալ, որ մարզահամերգային համալիրը վերածվի սուպերմարկետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Աշոտ Ադամյանը, armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդին, ասաց, որ իրեն չի վախեցնում այդ փաստը: Այլ հարց է` ով է գնելու շենքը, ինչպես է  այն շահագործելու, արդյոք այն կօգտագործի այնպես, ինչպես հիմա են օգտագործում:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ  մեզ հետ զրույցում ևս կարևորեց կառույցի հետագա ճակատագիրը:

«Եթե կառույցի ապագա սեփականատերը շենքը օգտագործի որպես մարզահամերգային համալիր, շատ լավ, իսկ եթե դա կդառնա սուպերմարկետ կամ մոլ, արդեն վատ է»,- կարծում է արվեստագետը:

Մտավորականը հիշեցնում է`  վատ նախադեպեր արդեն եղել են. որոշ կինոթատրոններ վերածվել են  առևտրային կենտրոնների, հետևաբար դրանից խուսափելու համար անհրաժեշտ է՝ առքուվաճառքի պայմանագրում անպայման  հստակեցվի կառույցի հետագա գործունեությունը:

«Պարտադիր չէ, որ կառույցը լինի պետական, քանի որ շատ պետական կառույցներ վատ են աշխատում,  և պետությունը կարող է փչացնել այն»,- եզրափակեց Բաբայանը:

Սոնա Դավթյան




Լրահոս