Նիկոլա Սարկոզին նամակ է գրել Ռեջեփ Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական DՖnya BՖlteni կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին։Իր նամակում Սարկոզին ընդգծել է, որ այդ օրինագիծն ուղղված չէ որևէ երկրի դեմ, և թուրքական կողմին կոչ է արել՝ գործել հանուն ընդհանուր շահերի։ Սարկոզին թուրքական կողմի ուշադրությունը հրավիրել է ընդհանուր շահերի վրա՝ Ֆրանսիայի դեմ հետագա քայլեր անելու պարագայում։Նշվում է, որ Սենատի կողմից Ցեղասպանության օրինագծի ընդունումից հետո Սարկոզին 15 օրվա ընթացքում կարող է հաստատել այն։Հիշեցնենք, որ թուրքական կողմը խոստացել է շարունակել Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որն արդեն բաժին կընկնի դրանց երկրորդ փուլին։ Այդ հնարավոր պատժամիջոցներն են.ա) օրինագծի դեմ պայքարի համար Թուրքիան օգտվելու է միջազգային բոլոր դատական համակարգերից, բ) պատժամիջոցները պետք է կրեն ոչ թե ժամանակավոր, այլ մնայուն բնույթ,գ) նախորդ անգամ կարճ ժամանակով Ֆրանսիայից հետ կանչված դեսպան Թահսին Բուրջուօղլուն այս անգամ հետ է կանչվելու շատ ավելի տևական ժամկետով,դ) Իսրայելի նման՝ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները իջեցվելու են նվազագույն մակարդակի,ե) անցկացվող տենդերներում բացառվելու է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը,զ) Ֆրանսիայում Թուրքիայի ռազմական կցորդը հետ է կանչվելու, իսկ Թուրքիայում Ֆրանսիայի ռազմական կցորդին արտաքսելու են։




Լրահոս