Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011 թ. հունվար-դեկտեմբերին, 2010 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, այսինքն՝ կուտակային ակտիվությունը, 5.9% է: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2011 թ. դեկտեմբերին, 2010-ի դեկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը կազմել է 6.1%, իսկ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տնտեսությունն ակտիվացել է 15.0%-ով:Նկատենք, որ ԱՎԾ-ն ճշգրտել է նախորդ ամիսների ցուցանիշները, և դրանք բոլորը ,աճե են արձանագրել: Այսպես՝ ճշգրտումը սկսվել է սեպտեմբերից և 9.0%-ը դարձել է 9.7%, հոկտեմբերի 3.0%-ը՝ 4.1%, նոյեմբերի 2.4%-ը՝ 3.1%:
Հայաստանի 2011 թ. տնտեսական ակտիվությունը 5.9% է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ