Հ. Թովմասյան. ՔՀԿ-ներում բանտարկյալներին համակարգիչ կսովորեցնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` այս տարվա աշխատանքի ամենակարեւոր մասը գերատեսչության աշխատակիցներին հնարավորինս լավ աշխատանքային պայմաններով ապահովելն է,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը`ՀՀ արդարադատության նախարարը:Գլխավոր խնդիրը շարունակելու է մնալ հանրության հետ շփում ապահովող ծառայությունների աշխատանքի որակի բարձրացումը: Մեր նպատակն է, որ բյուրոկրատական քաշքշուկներն արդարադատության նախարարությունում վերանան, գործարքները կատարվեն արագ ու արդյունավետ: Բարեփոխումներ են նախատեսվում նոտարական համակարգում եւ ՔԱԳՎ-ի աշխատանքում: Մեր հաջորդ կարեւորագույն խնդիրը դատական իշխանության հանդեպ ՀՀ քաղաքացիների անվստահության աստիճանի նվազեցմանը նպաստելն է- նկատեց Հրայր Թովմասյանը:Նախարարի խոսքով՝ նաև ՔԿՀ-ներում է անհրաժեշտ կատարել համակարգային փոփոխություններ: “Լուծման կարիք ունեցող հարց է հատկապես ՔԿՀ-ներում պահվող մարդկանց զբաղվածության հարցը: Մինչև այս տարվա կեսը բոլոր ՔԿՀ-ներում կլինեն համակարգչային սենյակներ, որտեղ մասնագետները դատապարտյալներին կսովորեցնեն օգտվել համակարգչից: Նաեւ պայմանավորվածություն կա աշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հետ, ով իրեն հարմար ժամանակ կարող է շախմատային հանդիպումներ կազմակերպել դատապարտյալների միջեւ: ՔԿՀ-ների մյուս չլուծված խնդիրը շենքային վատթար պայմաններն են, որոնք շտապ բարելավման կարիք ունեն: Հեռահար նպատակներից է նոր տիպի մի քանի ՔԿՀ-ներ ունենալը”,- ասաց Թովմասյանը:




Լրահոս