
2011 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը եղել է 4.7%, իսկ հունվար-դեկտեմբերը նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 7.7%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների՝ միջին ամսական անվանական աշխատավարձը տարեկան կտրվածքով ավելացել է 5.5%-ով՝ կազմելով 144,285 դրամ, իսկ հունվար-դեկտեմբերին 2010-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.9% (115,265 դրամ): Ընդ որում, 2011 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 26.6%-ով, ինչի հիմքերը երևի թե միայն ԱՎԾ-ին են հայտնի: Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին կեսին աշխատավարձի ցուցանիշի աճը զիջում էր գնաճին, ինչը շահարկումների թեմա էր դարձել, սակայն օգոստոսից իրավիճակը կտրուկ փոխվեց և միջին ամսական անվանական աշխատավարձը սկսեց առաջանցիկ տեմպերով գերազանցել գնաճին:Ամեն դեպքում, կուտակային գնաճը՝ 7.7%, շարունակում է զգալիորեն բարձր մնալ կուտակային միջին ամսական անվանական աշխատավարձից՝ 5.9%: