
Հրապարակվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի գաղտնի ձայնագրությունները, որոնք արված են եղել նրա ապանությունից ընդամենը մի քանի ամիս առաջ,-տեղեկացնում է Vesti.ru կայքը:Ձայնագրությունում, որը հայտնաբերվել է սպանված նախագահի գրադարանում, կարելի է լսել, թե ինչպես է քաղաքական գործիչը խոսում Վիետնամի հակամարտության մասին: Ձայնագրված է նաեւ ՄԱԿ-ում ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Անդրեյ Գրոմիկոյի հետ նրա հարցազրույցը: Խոսակցություններից մեկում, Տեխաս մեկնելուց մի քանի օր առաջ, որտեղ տեղի ունեցավ նրա սպանությունը, քննարկվում է Քենեդիի օրակարգը: