«Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Ֆաբրեգասի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է 40 մլն եվրոյի դիմաց վաճառել Ֆաբրեգասի տրանսֆերը. գրում է Marca-ն:

Ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր չի կապում մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց թվում են  նաև Դանիել Ալվեսը, Ալեքս Սոնգը, Խավիեր Մասկերանոն ու Սեսկ Ֆաբրեգասը:

Նշված է, որ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը Լա Լիգայում ու Չեմպիոնների Լիգայում անցկացրել է 45 խաղ՝ դառնալով 9 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս