Շինարարությունը զսպում է տնտեսության բուռն աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առևտրաշրջանառությունը 2011 թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 6.7%-ով (նախորդ ամսվա համեմատ աճը՝ 59.0%, միջին տարեկանը՝ 3.5%), արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 1.3%-ով (նախորդ ամսվա համեմատ աճը՝ 3.7%, տարեկան միջին աճը՝ 14.4%)՝ կազմելով 523.1 միլիոն դոլար: Այդ թվում՝ արտահանումը դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 2.1%-ով՝ կազմելով 122.8 մլն դոլար (նախորդ ամսվա համեմատ անկումը՝ 1% է, տարեկան միջին աճը՝ 27.7%), ներմուծումը նվազել է 2.3%-ով՝ կազմելով 400.3 մլն դոլար (նախորդ ամսվա համեմատ աճը՝ 5.2%, միջին տարեկանը՝ 10.7%): Այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2011 թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ի տարբերություն նախորդ ամիսների, աճ է արձանագրվել շինարարության ոլորտում՝ 16.3%, թեև դա չի նպաստել, որ տարեկան միջին արդյունքը բացասական լինի՝ 11.5%:Գյուղատնտեսության ոլորտում 2011 թ. դեկտեմբերին 2010-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2.3% աճ (տարեկան միջին աճը՝ 14.1%), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16%-ով (տարեկան միջին աճը՝ 14.1%), ծառայությունների ծավալն ավելացել է 8.7%-ով (տարեկան միջին աճը՝ 6.1%), էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 25.4%-ով (տարեկան միջինը՝ 14.5%):




Լրահոս