Հայաստանի ԱԻՆ Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մայիսի 19-ին Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա, Տալվորիկ համայնքների տարածքներում տեղակայված 63 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 40945 կրակոց: Նշված ամպերի վրա ներգործություն է կատարվել նաեւ համայնքային եւ մասնավոր սեփականություն հանդիսացող 18 հակակարկտային կայաններով:
Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի, Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 21 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել 2686 կրակոց:
Ընդամենը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել` 43631 կրակոց: Պաշտպանվող տարածքներում տեղացել են միայն անձրեւներ:
Ըստ Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի տվյալների կարկուտ է տեղացել Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ, Նորամուտ, Սարատովկա, Գավառի տարածաշրջանի Գավառ, Ծաղկաշեն, Գանձակ համայնքների տարածքների վրա: