
Դատարանն ապացուցված է համարել կազմակերպված խմբի կազմում Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակության` գողության, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:Ինչպես armlur.am -ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից: Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել էր, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող 2 կազմակերպված խմբեր` հիմնականում ձևավորված Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացիներից, որոնց գործունեությունը ղեկավարել են Մարիուս Լուպուն և Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուն: