
ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 100 միլիիոն եվրո օգնություն, ինչը նախատեսված օգնության մի մասն է. հայտնել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Սիյմ Կալասը, գրում է korrespondent.net-ը:
«Մենք նախատեսել ենք մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել ֆինանսական օգնության 2-րդ մասը՝ 500 մլն եվրոյի չափով»,- ասել է Կալասը։
Որոշված է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կփոխանցվի, երբ ուկրաինական կողմն ավարտի փոխըմբռնման մասին համապատասխան հուշագրի վավերացումը:
Օգնության ընդհանուր չափը կազմում է 1.6 մլրդ եվրո: