
“Աշխատանքի միջազգային կազմակերպության” ամենամյա զեկույցում ընդգրկված տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում աշխատող միգրանտների 13,7%–ը ՀՀ քաղաքացիներ են՝ այդպիսով զբաղեցնելով ցուցակի 3–րդ հորիզոնականը։ Առաջին տեղում՝ 17,6%, ուկրաինացիներն են, երկրորդ տեղում՝ 16,3%՝ ուզբեկները։ Ադրբեջանցի միգրանտները ՌԴ–ում 8,7% են կազմում։