Թուրքերը տղամարդու բարձրակրունկ կոշիկ են ուղարկել Սարկոզիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Թուրքիայի սեւծովյան հատվածում ընկած Բարթըն քաղաքի լրագրողների միության նախագահ Սուլեյման Քարամանը որոշել է յուրովի արձագանքել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը. “Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ունի կարճահասակության բարդույթ, ինչի համար էլ մենք նրա համար պատրաստել ենք հատուկ նվեր”։ Ապա Քարամանը տուփի միջից հանել է տղամարդու կոշիկներ, որոնց վրա հարմարեցված է եղել կանացի կոշիկի 7 սանտիմետրանոց կրունկ։Քարամանը հավելել է, որ այդ կոշիկը կօգնի Սարկոզիին առավել բարձրահասակ երեւալ, եւ փոստով ուղարկել է այն Փարիզ։




Լրահոս