
Մայիսի 20-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում էլ. լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված` այն դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են «Ռոստելեկոմ» ընկերությանը պատկանող պոկված մալուխները:
Դեպքի վայրում են գտնվել «Ռոստելեկոմ» ընկերության աշխատակիցները: